Հոգեկան և վարքի խանգարումներ
Լուսնի հակառակ կողմը
Լուսնոտության 65% դեպքերը մանկական նևրոզի հետևանք են: Մարդն իրեն տարօրինակ է պահում քնած ժամանակ: Այս երևույթն արդեն մի քանի հազարամյակ է, ինչ գոյություն ունի: Միջին դարերում այն կապում էին լուսնի ազդեցության հետ և կարծում էին, որ լուսնոտները խելագար են ու, նույնիսկ, նրանց մեղադրում էին անդրշիրիմյան ուժերի հետ կապված լինելու մեջ:
Սակայն ժամանակակից գիտությունը վերականգնեց «գիշերային թափառաշրջիկներին», ընդունելով, որ լուսնոտությունը նյարդային խանգարում է: Երկրագնդի վրա մարդկանց մոտ 2,5%-ը քնած ժամանակ քայլում է, խոսում, առարկաներն են տեղից տեղ փոխադրում: Նրանք դա անում են բաց աչքերով, այնպես, որ կարող է թվալ, թե մարդը բացարձակապես ադեկվատ է: Սակայն դա միայն առաջին հայացքից է այդպես: Երբ լուսնոտները դռնից դուրս գալու փոխարեն դուրս են գալիս լուսամուտից, պարզ է դառնում, որ նրանց գործողությունները գիտակցված չեն և, նույնիսկ, շատ վտանգավոր են:
Ինչու՞ է այդպես լինում
Մի որոշ ժամանակ գիտնականները կարծում էին, որ լուսնոտների գործողությունները կապված էին երազների հետ, այսինքն, նրանք իրականում անում են այն, ինչ այդ պահին տեսնում են երազում: Սակայն կասկածները ժխտվեցին մի հետազոտության արդյունքում:
Էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի` գլխուղեղի կենսաէլեկտրական ակտիվության գրանցման օգնությամբ, գիտնականներին հաջողվեց գրանցել«նոպայի» ժամանակը: Պարզվեց, որ լուսնոտությունն առաջանում է այն դեպքում, երբ գլխուղեղը գտնվում է կիսաքնած-կիսաառույգ վիճակում: Այս փուլը սկսվում է քուն մտնելուց անմիջապես հետո և տևում է մոտավորապես 90 րոպե: Այս ժամանակաընթացքում պահպանվում է մկանների տոնուսը, մարդն անընդմեջ մի կողքից մյուսն է պտտվում, իսկ ամենակարևորն այն է, որ նա երազներ չի տեսնում:
Հիվանդության պատկերը
Բժիշկների մոտ կասկած չի հարուցում այն փաստը, որ գիշերային տարօրինակությունները կարող են ժառանգական նախահակվածություն ունենալ: Եթե երկու ծնողներն էլ լուսնոտներ են եղել, ապա նրանց երեխան դրան հակված է 60%-ով: Լուսնոտություը հիմնականում հանդիպում է 10-16 տարեկան երեխաների մոտ և հաճախ ուղեկցվում է քնի մեջ խոսելով: Եվ շատ կարևոր է, որ առավոտյան երեխայի ուշադրությունը չսևեռել պատահածի վրա, սակայն անպայման խնդիրը հարկ է քննարկել հոգեբանի, իսկ ավելի լավ է` հոգեթերապևտի հետ, քանի որ լուսնոտությունը 65% դեպքերում մանկական նևրոզի և նյարդահոգեբանական բարձր գրգռվածության հետևանք է համարվում:
Երեխայի մեծանալու հետ մեկտեղ, լուսնոտությունն ինքնուրույն անցնում է, սակայն կանխարգելման համար հանձնարարվում է ընդունել բնական սեդատիվ պատրաստուկներ, այնպիսիք, ինչպիսիք են` կատվախոտն ու առյուծագին: Այս երևույթի համալիր բուժումն անհրաժեշտ է, որպեսզի հետագայում երեխայի մոտ նյարդային հիվանդություններ կամ բնավորության փոփոխություններ չզարգանան: Հայտնի է նաև, որ լուրջ հոգեկան ծանր ապորւմները հրահրում են նյարդաթուլագարային լուսնոտություն: Այն հաճախ հանդիպում է երեխաների և դեռահասների մոտ: Դա պայմանավորված է գլխուղեղի կեղևում կենսաէլեկտրական գործընթացների առանձնահատկություններով և էնդոկրինային համակարգի ակտիվ աշխատանքով, որն էլ իր հերթին,«լարում» է նյարդային ոչ բավականաչափ զարգացումը: Որպես կանոն, մանկական լուսնոտությունը ինքնիրեն անցնում է:
Մեծահասակ լուսնոտները չափից ավելի հուզական և անհաջողություններից երկար ժամանակով տառապող մարդիկ են: Նրանց մոտ հաճախ է ախտորոշվում նևրոզներով, գերհոգնածությամբ, էպիլեպսիայի որոշ տեսակներով, նաև գլխուղեղի ծանր վնասվածքով կամ ուռուցքով հրահրված պարոքսիզմալ լուսնոտություն: Նման վիճակը կարող է մեկ անգամ լինել կամ պարբերաբար կրկնվել: Այդ դեպքում խորհրդատվության համար հարկ է դիմել նյարդաբանին կամ հոգեբանին: Եթե հիվանդությունը նյարդային բնույթ է կրում, բուժումը կուղղվի քնի վերականգնմանն ու կենտրոնական նյարդային համակարգի նորմալ գործունեությանը: Հաճախ խնդիրը լուծվում է հոգեթերապիայի 2-3 սեանսից և բուսական ծագման հանգստացնող ու քնաբեր պատրաստուկների կարճ կուրսի ընդունումից հետո: Պարոքսիզմալ ձևի դեպքում նշանակվում է ԷԷԳ (էլեկտրաէնցեֆալոգրաֆիա) կամ գլխուղեղի տոմոգրաֆիա` պատճառը պարզելու և համապատասխան բուժում նշանակելու համար:
Դռներն ամուր փակել
Լուսնոտության գլխավոր վտանգը կապված է բարձրացած վնասվածքի հետ: Դրա համար, որպեսզի գիշերային զբոսանքները ողբերգությամբ չավարտվեն, հարկ է գիշերը ամուր փակել լուսամուտները, մուտքի դուռը և հեռացնել սուր ու կոտրվող առարկաները: Չարժե լուսնոտին քայլելու ժամանակ արթնացնել, ավելի լավ է նրան դանդաղ և անաղմուկ տանել դեպի մահճակալ և պառկեցնել: Ներկայումս բժիշկները հանձնարարում են նրանց համար քնելու բարենպաստ պայմաններ ստեղծել:
Առաջին հերթին, հարկ է ուշադրություն դարձնել քնի ռեժիմին: Ցանկալի է պառկել քնելու նույն ժամին, իսկ ճաշից հետո չխմել նյարդային համակարգը գրգռող ըմպելիքներ` սուրճ և թունդ թեյ: Քնի խանգարումների դեպքում կօգնեն փշատերևա-աղային հանգստացնող լոգանքները: Բուժգործողության ժամանակը պետք տևի 30 րոպեից ոչ պակաս, քանի որ կարճ լոգնանքներն առույգացնող ազդեցություն ունեն:
Չնայած լուսնի լույսն օրգանիզմի վրա ոչ մի հատուկ ազդեցություն չունի, սակայն սենյակում վառվող յուրաքանչյուր, թեկուզ աղոտ լույս խանգարում է լիարժեք քնելուն: Դրա համար լուսամուտներն ավելի լավ է փակել մուգ գույնի վարագույներով: Ննջասենյակում շատ լավ արդյունք են տալիս անուշահոտ յուղերը, դրանք հանգստացնում են նյարդային համակարգը:
Մեդ-Պրակտիկ
15.03.2015
Հարգելի Արփինե, ցավալի է, որ նման խնդրի առաջ եք կանգնել: Ձեր նկարագրածից կարելի է եզրակացնել, որ Ձեր մայրիկի մոտ առկա են հոգեկան շեղումներ, և սովորական հանգստացնողները հարցին չեն կարող լուծում տալ: Անհրաժեշտ է անպայման դիմել հոգեբույժի համապատասխան բուժում ստանալու համար: Եվ որքան շուտ այնքան լավ:
Արփինե
06.03.2015
Մեդ-Պրակտիկ
25.06.2014
Հարգելի ԱՆԱՀԻՏ, բարև Ձեզ, եթե դա չի արտահայտվում այլ երևույթներով ու, կարելի է ասել, սովորություն է, ապա անհանգստանալու ոչինչ չկա: Կարդացեք նաև հետևյալ հոդվածը. http://wexplain.ru/pochemu-chelovek-razgovarivaet-vo-sne/
ԱՆԱՀԻՏ
13.06.2014
Կարդացեք նաև
Անաշխատունակ
Անաշխատունակությունն աշխատանք կատարելու ընդունակության կորուստն է, երբ կյանքի ընթացքում...
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...
Զսպված Էմոցիաները, երբեք չեն անհետանում: Դրանք կենդանի թաղված են և կարող են ի հայտ գալ ապագայում` լիովին այլ կերպարանքով :
Զիգմունդ Ֆրեյդ...
Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով...
Վերջին օրերին Հայաստանում մարդկանց տրամադրության վրա բացասական ազդեցություն ունեցող եւ շատերի համար լուրջ սթրեսի պատճառ դարձած բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել: NEWS.am Medicine-ի խմբագրությունը...
Սույն թվականի ապրիլի 9-ին ՀՊՄՀ հիմնական դպրոցում աուտիզմի իրազեկման օրվա շրջանակում (ապրիլի 2-ը աուտիզմի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օրն էր) տեղի ունեցավ դպրոցի լոգոպեդի զեկույցը...
Մեզնից յուրաքանչյուրը յուրովի է լուծում իր կյանքի խնդիրները: Ոմանք փորձում են ինքնուրույն հաղթահարել դրանք, ոմանք էլ դիմում են բարեկամների կամ ընկերների օգնությանը...
Բուրունդանգան ճանաչվել է առավել արտառոց թմրանյութը:
Բրիտանական «Wired" ամսագրի հեղինակները մանրակրկիտ ուսումնասիրել են թմրամիջոցը: Բուրունդանգան առաջին հերթին հայտնի է այն...
Ափիոնային թմրամոլությունը (F11) բավականին տարածված է ամբողջ աշխարհում։ Ափիոնի խմբի հիմնական գործածվող ներկայացուցիչներն են բնական ափիոնը, մորֆինը, կոդեինը, հերոինը, հիդրոմորֆինը, օքսիմորֆինը...
Ալկոհոլիզմը (խրոնիկական ալկոհոլիզմ, քրոնիկական ալկոհոլային ինտոքսիկացիա, ալկոհոլային կախվածություն, էթիլիզմ) հարաճուն քրոնիկական ռեմիսիաներով և ռեցեդիվներով ընթացող հիվանդություն է, որի հիմնական ախտանիշն է...
«Երբեմն որոշ հոգեկան հիվանդություններ, որոնք ունեն գաղտնի ընթացք, անհատի մոտ արտահայտվում են սեքսուալ խանգարումներով...
Մարդու հոգեկան հավասարակշռությունը կարելի է համեմատել մթնոլորտի օզոնային շերտի հետ. տիեզերքից այն ենթարկվում է արեգակի ճառագայթման ու երկնաքարերի մշտական ազդեցության, իսկ ներսից մաշվում է արդյունաբերական ձեռնարկությունների, ու բազում այլ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն